Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է

Mon, 24 Aug 2026 15:25:55 +0400


Գրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Մեզ պատմեցին նաեւ, որ մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit Thu, 29 Oct 2026 16:00:32 +0400 Գերմանիայում 2025 …