Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Mon, 24 Aug 2026 17:00:53 +0400


Սիրիայի պետական ​​SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը ԱՄՆ-ի միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի բարձր մակարդակի պատվիրակությունները բանակցություններ են վարել Հորդանանում՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու ադ-Դուհուր ավիաբազային Իսրայելի կողմից վերջերս կատարված հարվածից հետո լարվածության թուլացումը։

Գործակալության տվյալներով՝ սիրիական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին։ Պատվիրակության կազմում են եղել նաև ընդհանուր և ռազմական հետախուզության ղեկավարները։

Իսրայելական կողմը ներկայացրել է բարձր մակարդակի պատվիրակություն։

Կողմերը քննարկել են Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիայի դադարեցումը, բանակցություններին վերադառնալը և Գոլանի բարձունքների ապագան։ Դամասկոսը պնդում է, որ իսրայելական զորքերը դուրս բերվեն զբաղեցրած դիրքերից և վերադառնան մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը տեղակայված դիրքերը։

Սիրիական կողմը նաև հայտարարել է, որ փորձում է մերձեցնել Իսրայելին և Թուրքիային, բայց չի ցանկանում, որ նրանց տարաձայնությունները ազդեն Սիրիայի անվտանգության վրա։

Դամասկոսը ընդգծել է իր իրավունքը՝ զարգացնել իր բանակը և մտնել ռազմական դաշինքների մեջ՝ անընդունելի համարելով դա վիճարկելու ցանկացած փորձ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային Wed, 26 Aug 2026 11:30:40 +0400 Բելառուսի նախագահ…

10 րոպե ago

Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխանության փորձաքարն է

Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխանության փորձաքարն է Wed, 26 Aug 2026 11:22:37 +0400 ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Տիգրանաշենի…

18 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին

«Հրապարակ». Փաշինյանը փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին Wed, 26 Aug 2026 11:15:42 +0400 Նիկոլ Փաշինյանը…

25 րոպե ago

«Ցինիկ է, կեղծ և սխալ»․ Վոլոդինը՝ Փաշինյանի քաղաքականության մասին

«Ցինիկ է, կեղծ և սխալ»․ Վոլոդինը՝ Փաշինյանի քաղաքականության մասին Wed, 26 Aug 2026 11:10:59 +0400…

30 րոպե ago

Քվեարկությունը մեկնարկել է․ մանրամասներ

Քվեարկությունը մեկնարկել է․ մանրամասներ Wed, 26 Aug 2026 11:06:19 +0400 Ազգային ժողովում ավարտվել է Եվրոպական…

35 րոպե ago

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն Wed, 26 Aug 2026 11:02:35…

38 րոպե ago