Քվեարկությունը մեկնարկել է․ մանրամասներ
Wed, 26 Aug 2026 11:06:19 +0400
Ազգային ժողովում ավարտվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։
Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Քվեարկության կազմակերպման վերաբերյալ տեղեկություն է հայտնել հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլի Մինասյանը։ Նրա խոսքով՝ պատգամավորները քվեարկելու են Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից նախասրահում։ Քվեարկությունը նախատեսված է ժամը 11:00-ից մինչև 11:40-ը։