Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար

Mon, 24 Aug 2026 22:58:07 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Բանակում՝ ոչ մարտական պայմաններում, հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ Մեկ օրվա մեջ երկու զինծառայողի մահվան բոթը անասելի ցավ է յուրաքանչյուրիս համար։

Բայց արի ու տես, որ այս հանգամանքը բացարձակապես չազդեց վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագծի վրա․ այսօր ականատեսը եղանք ամոթալի մի տեսարանի, երբ վերջինս ԱԺ ամբիոնից ցինիկ հումորներ էր անում՝ փորձելով ազդել ընդդիմադիր պատգամավորների նյարդերի վրա։

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին։ Երրորդ Հանրապետության կազմալուծու՞մը, ինչի մասին ազդարարեց Կառավարության 2026-2031 ծրագիրը ներկայացնելով։ Առաջիկա զիջումնե՞րը։ Հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ այս մարդը հայտարարեց նոր տարածքների՝ Տիգրանաշենի ու Տավուշից բնակավայրերի հանձնման մտադրության մասին՝ դրանց տալով ադրբեջանական անվանումներ։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին, այդ թվում՝ մեր հարցերին ի պատասխան, սրանք հավաստիացնում էին, որ Բաքուն ՀՀ տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր չունի։

Մի բան հաստատ է․ այս մարդն իր թիմով ու գաղափարախոսությամբ սպառնալիք է ՀՀ֊ի, մեր խաղաղ ու անվտանգ գոյության համար։ Երրորդ Հանրապետության փլուզումը, Սահմանադրության փոփոխությունը, նոր տարածքների հանձնումը որևէ պարագայում չպետք է դառնան իրողություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար.

ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար. Thu, 13 Aug 2026 09:35:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով