Ինքը մեղավոր չէ

Ինքը մեղավոր չէ

Tue, 25 Aug 2026 09:00:22 +0400


Երբ նախընտրական փուլում մարդը հայհոյեց, օրենք խախտեց, սպառնաց, սադրեց, վիրավորեց արցախցիներին, կռվածներին, հոգեւորականներին եւ դրան ի պատասխան ոչ թե մերժվեց ու վռնդվեց իշխանությունից, այլ այնքան ձայն ստացավ, որ դրան գումարված կեղծիքների ու մանդատագողության շնորհիվ նորից իշխանություն ունեցավ, հետեւանքը պետք է սա լիներ: Նորից պետք է գար ԱԺ, նորից հայհոյեր ու բղավեր, սպառնար ու սադրեր: Որովհետեւ եթե մենք ազգովի մերժեինք, եւ հունիսի 7-ին նրան քվե տվողների քանակը զգալի պակաս լիներ, ապա իշխանություն զավթելու հնարավորությունն էլ դրան ուղիղ համեմատական կնվազեր:

Այնպես որ, երբ մարդը բարձրանում է ամբիոն, խոսում է Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, կաթողիկոսին պիղծ է անվանում, խոստանում է ինչ-որ անձանց ամբողջությամբ ունեզրկել, դատավորներին է մեղադրում, սպառնում, որ ԲԴԽ կազմը կփոխի, Տիգրանաշենը հանձնելուց եւ ղարաբաղյան շարժման էջը փակելուց է խոսում, ոչ թե ինքն է մեղավոր, այլ այն բոլոր մարդիկ, որոնք քվե են տվել նրան, նրա բերանը լեզու են դրել, այդ լեզուն հարմար պահին չեն կտրել, ակնառու ցույց չեն տվել, որ մերժում են իր վարած քաղաքականությունը: Չեն ուզում, որ իրենց երկրի ղեկավարը հոգեւորականներին վիրավորի, շարունակ հիշի նախկիններին: Թույլ են տվել, որ նա հանդես գա «ժողովրդի անունից» եւ իր հակահայկական ծրագրերն առաջ մղի: Դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորելու պահը մեր հանրության մի հատված բաց է թողել: Իսկ այս մարդն ի վիճակի չէ հասկանալու, որ հանրությունը միայն իրեն ձայն տված մարդկանցից չէ կազմված: Նա անգամ մոռացել է, թե ինչ տեռորի ու կեղծիքների գնով է ստացել այդ իշխանությունը: Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին…

7 րոպե ago

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

22 րոպե ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

37 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

52 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

1 ժամ ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

1 ժամ ago