Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Ինքը մեղավոր չէ

Ինքը մեղավոր չէ

Tue, 25 Aug 2026 09:00:22 +0400


Երբ նախընտրական փուլում մարդը հայհոյեց, օրենք խախտեց, սպառնաց, սադրեց, վիրավորեց արցախցիներին, կռվածներին, հոգեւորականներին եւ դրան ի պատասխան ոչ թե մերժվեց ու վռնդվեց իշխանությունից, այլ այնքան ձայն ստացավ, որ դրան գումարված կեղծիքների ու մանդատագողության շնորհիվ նորից իշխանություն ունեցավ, հետեւանքը պետք է սա լիներ: Նորից պետք է գար ԱԺ, նորից հայհոյեր ու բղավեր, սպառնար ու սադրեր: Որովհետեւ եթե մենք ազգովի մերժեինք, եւ հունիսի 7-ին նրան քվե տվողների քանակը զգալի պակաս լիներ, ապա իշխանություն զավթելու հնարավորությունն էլ դրան ուղիղ համեմատական կնվազեր:

Այնպես որ, երբ մարդը բարձրանում է ամբիոն, խոսում է Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, կաթողիկոսին պիղծ է անվանում, խոստանում է ինչ-որ անձանց ամբողջությամբ ունեզրկել, դատավորներին է մեղադրում, սպառնում, որ ԲԴԽ կազմը կփոխի, Տիգրանաշենը հանձնելուց եւ ղարաբաղյան շարժման էջը փակելուց է խոսում, ոչ թե ինքն է մեղավոր, այլ այն բոլոր մարդիկ, որոնք քվե են տվել նրան, նրա բերանը լեզու են դրել, այդ լեզուն հարմար պահին չեն կտրել, ակնառու ցույց չեն տվել, որ մերժում են իր վարած քաղաքականությունը: Չեն ուզում, որ իրենց երկրի ղեկավարը հոգեւորականներին վիրավորի, շարունակ հիշի նախկիններին: Թույլ են տվել, որ նա հանդես գա «ժողովրդի անունից» եւ իր հակահայկական ծրագրերն առաջ մղի: Դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորելու պահը մեր հանրության մի հատված բաց է թողել: Իսկ այս մարդն ի վիճակի չէ հասկանալու, որ հանրությունը միայն իրեն ձայն տված մարդկանցից չէ կազմված: Նա անգամ մոռացել է, թե ինչ տեռորի ու կեղծիքների գնով է ստացել այդ իշխանությունը: Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան Fri, …