Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Իրանը փորձել է սպանե՞լ Նեթանյահուի որդուն․․․

Իրանը փորձել է սպանե՞լ Նեթանյահուի որդուն․․․

Tue, 25 Aug 2026 11:30:41 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ Նա այդ մասին հայտարարել է Channel 14-ի եթերում։

«Սա անհավանական դեպք է։ Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին», – ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն ունի երեք զավակ՝ դուստր Նոան և որդիներ՝ Յաիրը և Ավները։ Վարչապետը չի մանրամասնել, թե իր երկու որդիներից որին է նկատի ունենում, կամ որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել միջադեպի վերաբերյալ։

Նա այս հայտարարությունն արել է՝ բացատրելով իր և իր ընտանիքի համար ընդհանուր անվտանգության ծառայության կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում անվտանգության ուժեղացման անհրաժեշտությունը։

«Նման անվտանգությունը շքեղություն չէ։ Առանց դրա նրանք (Իրանը) կհաջողեին (մահափորձի ժամանակ)», – հայտարարել է Նեթանյահուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի պատճառով սպառնում է երկրներին․ Հայաստանի՞ն էլ հերթը կհասնի

Իրանի պատճառով սպառնում է երկրներին․ Հայաստանի՞ն էլ հերթը կհասնի Tue, 25 Aug 2026 10:00:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով