Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Որ ժողովրդի ձեռքին ԱԱԾ չկա, ինչ ուզես՝ պիտի անե՞ս

Որ ժողովրդի ձեռքին ԱԱԾ չկա, ինչ ուզես՝ պիտի անե՞ս

Tue, 25 Aug 2026 13:45:56 +0400


Մի հարց, որ երևի արժե բարձրաձայնել։ Երբ երկրի վարչապետը՝ համայն հայության Կաթողիկոսին, ԱԺ ամբիոնից «պիղծ» է անվանում, ի՞նչ է ակնկալում։ Որ դիմացինը ժպտա՞ ու ասի՝
– Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ քաղաքավարի էր։
Ո՛չ։ Կոշտ խոսքը համարժեք պատասխան է ծնում։ Լևոն Քոչարյանն էլ պատասխանեց՝ ժողովուրդն ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»։

Եթե դու քեզ իրավունք ես վերապահում վիրավորական բառեր օգտագործել, պետք է պատրաստ լինես նաև լսելու այն պատասխանը, որը քեզ դուր չի գալու։ Բայց մեզ մոտ կարծես նոր քաղաքական մաթեմատիկա է.
Իշխանությունը կարող է ասել՝ ինչ ուզում է։ Վիրավորել, հայհոյել՝ ինչքան ուզում է։

Ընդդիմությունը պետք է նրա հայհոյանքին, վիրավորանքին չարձագանքի։ Եթե արձագանքեց, պատասխանը դուր չեկավ՝ ԱԱԾ։
Մի պահ լրջանանք՝ ի՞նչ է, իշխանություն լինելը նշանակում է՝ քեզ ամեն ինչ կարելի՞ է։ Կարո՞ղ ես ԱԺ ամբիոնից համայն հայության Կաթողիկոսին վիրավորել, բայց երբ դիմացինդ նույն կոշտությամբ պատասխանում է՝ արդեն պետական ապարատն է խոսում քո փոխարեն։ Եթե սա է նոր կանոնը, ուրեմն քաղաքական բանավեճը կարելի է փակել։
Երկրի ղեկավարը վիրավորում է համայն հայության արժանապատվությունը։

Երբ վիրավորանքին պատասխանում են՝ հաջորդ առավոտ ԱԱԾ-ն շարունակում է իր փոխարեն ,, բոյ տալ,,։
Իշխանությունը պետք է զգույշ լինի, որովհետև ուժը չի տալիս ամեն ինչ ասելու իրավունք, իսկ պետական ուժը՝ ամեն ինչ անելու իրավունք։

Եթե վարչապետը կոշտ բառ է օգտագործում՝ պետք է պատրաստ լինի կոշտ պատասխանի։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդին մեղադրում է՝ թող պատասխանի քաղաքական դաշտում։

«Ես իշխանություն եմ, դու՝ ոչ» տրամաբանությունը իրավական պետության տրամաբանություն չէ։ Որովհետև այդ տրամաբանության վերջում քաղաքացուն մնում է մի հարց .«Այս երկրում օրենքը բոլորի՞ համար է, թե՞ իշխանության համար՝ օրենք, իսկ մնացածի համար՝ ԱԱԾ»։

Հիշեցնեմ, որ երեկ Ազգային ժողովում համայն հայության կաթողիկոսին նսեմացնելը, վիրավորելը ոչ միայ Լևոնին, հարյուր հազարավոր

ՀՀ քաղաքացիների է վիրավորել։ Որ ժողովրդի ձեռքին ԱԱԾ չկա՞, ինչ ուզես՝ պիտի անե՞ս․․․ Սա արդեն ոչ թե ուժեղ իշխանության, այլ ուժը չարաշահելու վտանգավոր տրամաբանություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է

«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է Tue, 25 Aug 2026 11:45:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով