Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400


Սովետական կինոարվեստում 1980-ականներին նկարահանվում էին սառը պատերազմին նվիրված ֆիլմեր, որտեղ ներկայացվում էին տնտեսական նախագծեր, միջազգային գործարքներ, պրոցեսներ, որոնք վերածվում էին քաղաքական եւ գեոքաղաքական դիմակայության։ Նման կինոնկարներից էր Ալեքսանդր Մուրատովի «Դարի պայմանագիրը» երկմասանի կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1985-ին։ Սցենարի հեղինակներն են Վասիլի Չիչիկովն ու Էդուարդ Վոլոդարսկին։ Նկարահանվել են Վլադիմիր Գոստյուխինը, Նիկոլայ Կարաչենցովը, Օլեգ Բորիսովը, Վալենտին Գաֆտը, Լեմբիտ Ուլֆսակը եւ այլք։ Ֆիլմը նվիրված է Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազամուղի շինարարությանը եւ սովետա-արեւմտաեվրոպական գործարքին, որն անվանել են «Դարի գործարք»։

Կինոդիտողի առաջ ոչ թե պատմաքաղաքական դրամա է, այլ մեծ կտավի գործ` սառը պատերազմը՝ իր ողջ դաժանությամբ։ Սովետական պատվիրակությունը ժամանում է Գերմանիա՝ բանակցելու արեւմտյան բանկերի եւ արդյունաբերական շրջանակների հետ` հույս ունենալով Արեւմուտքից վարկեր եւ սարքավորումներ ստանալ, իսկ եվրոպացիներն ուզում են սովետական բնական գազ ստանալ։ ԱՄՆ-ն այդ ամենի մեջ տեսնում է սպառնալիք, եւ տնտեսական գործարքը վերածվում է գեոպոլիտիկ դիմակայության։ 80-ականների սկիզբը սառը պատերազմի ամենալարված փուլերից էր, եւ այդ պրկված վիճակն արտացոլված է կինոնկարում։ Այն կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են պատմաքաղաքական դրամաներ եւ հետաքրքրված են համաշխարհային պատմության այն դրամատիկ ժամանակաշրջանով, ինչպիսին սառը պատերազմն էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում Wed, 16 Sep 2026 23:30:17 +0400 Շվեդիայի ձախակենտրոն ընդդիմությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով