Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

10 ամսական երեխայի հետ դրսում է մնացել

10 ամսական երեխայի հետ դրսում է մնացել

Wed, 26 Aug 2026 12:45:35 +0400


Վերջին շրջանում բնակարանների վարձակալության շուկայում նկատվում է գների աճ, հատկապես` Երեւանում։ Վարձավճարների բարձրացումը նոր դժվարությունների առաջ է կանգնեցրել բնակարան վարձակալող քաղաքացիներին՝ ստիպելով ավելի մեծ գումար հատկացնել իրենց բյուջեից: Նման խնդրի է բախվել Իլոնան, որը 2023 թվականին բռնի տեղահանվել է Արցախից եւ այժմ 10 ամսական երեխայի հետ հայտնվել է դրսում։

Նրա խոսքով՝ բնակարան վարձակալելիս տանտերը հաշվի չի առել, որ ինքն Արցախից բռնի տեղահանված է, սկզբում 150 հազար դրամ է վճարել, հետո 200 հազար է դարձրել վարձը, ինչը կարծում է, որ արդարացված չէ. «Շատ է դժվարացնում իմ իրավիճակը, անգամ 2 աշխատավարձի դեպքում չես կարող ծախսերդ հոգալ։ Իմ պարագայում` ես փոքրիկի մայրիկ եմ, ստիպված եմ չաշխատել»։ Իսկ պետության տրամադրած աջակցությունը` 60 հազար դրամի չափով, բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար, բայց «ցավոք, ես այս պետությունից որեւէ ակնկալիք չունեմ»,- ասում է նա։ Այժմ Իլոնան 2 սենյականոց բնակարան է փնտրում՝ հնարավորինս մատչելի վարձավճարով, ինչը, պարզվեց, բոլորովին հեշտ չէ:

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը

«Հրապարակ»․ Ամերիկայում կա մի քանի հարյուր հազար հայ, ԱՄՆ իշխանությունն ուզում է արգելել երկքաղաքացիությունը Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով