Կառավարությունը ինքն է

Կառավարությունը ինքն է

Wed, 26 Aug 2026 19:45:13 +0400


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանի ասելով, ՀՀ երկրորդ նախագհի և նրա որդու դեմ հակակոռուպցիոնի հաղորդագրությունն իր մեջ նորություն չէր պարունակում: Դրանում նշված գույքերն առկա էին պետության կողմից առգրավվելիք՝ նախկինում կազմված ցանկում: Ինչը նշանակում է, որ մենք հերթական անգամ ականատես ենք լինում մարդկային ստորին բնազդներից մեկի՝ վրեժխնդրության իրականացմանը: Եվ հաշվի առնելով, որ դրա սուբյեկտն անսահման լիազորություններով օժտված մեկն է («կառավարությունը ես եմ»), ապա «պիղծ դավաճան» արտահայտության հասցեագրման արձագանքն էլ պետք է լիներ ավելի քան դաժան: Ինչն, ի դեպ, «նիկոլական ժողովրդավարության» առանցքային հատկանիշն է: Եվ քանի որ այդ «ժողովրդավարության» մեջ առկա է նաև պոպուլիզմի մի ահագին բաղադրիչ, ապա պետության բարձրագույն պաշտոնյան իր քիմքին ոչ հաճելի մարդկանց հաթաթա տալու հետ մեկտեղ չէր կարող «չթաքնվել» ժողովրդի թիկունքում:

Այն ժողովրդի, որ հանուն 10 հազար դրամով թոշակի բարձացման ու անվճար բուժօգնության խաբկանքի (այն ավարտվել է ընտրությունների հետո՝ առաջին կիսամյակի հետ միասին), կրկին ձայն տվեց մեկին, ով տապալել էր պետության կառավարումն ամբողջությամբ: Ինչ մնում է մարդկանց խաբվելուն՝ թոշակ և բուժօգնություն ստացածները չփորձեցին հասկանալ, որ դա թերմացք էր՝ նետված միլիոնավոր դրամների ինքնպարգևատրումներից: Որ ինքն իրեն ու իր ենթականաներին հատկացրել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Որ վերջինս վրիժառության կիրքը հագեցնելու նպատակով օգտագործելու է իր կողմից մանիպուլյացված ժողովրդին: Այն է՝ հիմարացված մարդկային զանգվածներին: Ովքեր մեկ անգամ արդեն սխալ էին գործել 2021-ին ու նույն սխալը գործեցին 2026-ին: Իսկ երբ մարդը երկու անգամ նույն սխալն է գործում, արդեն մեղավորը ոչ թե նրան այդ սխալը գործելուն ուղղորդող մեկն է, այլ հենց ինքը:

Այդ առումով մի փոքր համեմատություն կատարեմ հայերի ու վրացիների միջև՝ հատկապես, որ ծնվել ու մեծացել եմ այդ երկրում: Ներսից ճանաչելով նրանց՝ ենթադրում էի, որ մեր ժողովուրդը, որքան էլ ծանր ժամանակներ է ապրել, սակայն ավելի, այսպես ասենք, ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում իրականության նկատմամբ, քան վրացիները: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ, ու հենց վրացիներն ավելի խելացի դուրս եկան իրենց ամբողջության մեջ, քան մենք: Որ նրանք կարողացան հաղթահարել այն, ինչ կոչվում էր Սաակաշվիլիի ֆենոմեն: Ու արդյունքում ճիշտ ճանապարհի վրա դրեցին երկրի զարգացումը: Ռուս-վրացական պատերազմում Վրաստանի պարտությունից ընդամենը չորս տարի անց կարողացան հեռացնել Սաակաշվիլիին:

Իսկ մենք արդեն վեցերորդ տարին է, որ ոչ միայն ոչինչ չկարողացանք անել, այլև մի բան էլ ավելի. երկրորդ անգամ երկրի ղեկը հանձնեցինք խայտառակ պարտության խորհրդանիշ անձին: Որպեսզի թշնամական պարտադրանքով վերջինս «լուծի Կտրիճ Ներսիսյանի հարցերը», այսինքն՝ կազմաքանդի 1700-ամյա հայոց եկեղեցին: Որպեսզի նույն ուղղորդմամբ Հայաստանի Սահմանարությունից դուրս թողնի պետության «ծննդյան վկայականը», այսինքն՝ Անկախության հռչակագիրը: Որպեսզի խաղաղության հաստատման հեքիաթի ներքո շարունակի Հայաստանի տարածքների հանձնումը թշնամուն և այլն: Եվ այդ ամենը կատարի միայն այն պատճառով, որպեսզի կարողանա անընդհատ պահպանել վարչապետի պաշտոնը: Դա ներկայացնելով որպես ժողովրդին պատկանող իշխանության ժամանակավոր տրամադրում իր ղեկավարած քաղաքական ուժին, այսինքն՝ խմբակին: Քանի որ այդ ուժը մեկ գիշերվա մեջ կվերանա՝ եթե իշխանությունից հեռացվի ինքը: Իսկ այդ ամենը կատարելու իրավունքը ինքը «վաստակել» է, քանի որ կառավարությունն, իր ասելով, ինքն է՝ թքած ունենալով օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իսկ սահմանադրորեն անկախ իրավական համակարգն էլ իր ենթակայության ներքո է՝ կանի այն, ինչ ինքը ցանկանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով Sat, 21 Nov 2026 00:30:45 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

2 ժամ ago

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել Sat, 21 Nov 2026 00:00:30 +0400 Իրանը ներկայացրել է նոր…

3 ժամ ago

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց Fri, 20 Nov 2026 23:48:05 +0400 Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի.…

3 ժամ ago

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում Fri, 20 Nov 2026 23:45:48 +0400 Ռիհաննան…

3 ժամ ago

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ Fri, 20 Nov 2026 23:30:14 +0400…

3 ժամ ago

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան Fri,…

3 ժամ ago