Ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից

Ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից

Wed, 26 Aug 2026 21:18:32 +0400


Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է ընթացող դատական գործընթացներին և երկրում ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ դատավորները կարող են ձգտել հնարավորինս արագ ավարտել համապատասխան գործընթացները՝ իշխանության քաղաքական ակնկալիքներին համապատասխան։

Գրիգորյանը տեղի ունեցողը որակել է որպես պետական համակարգի թուլացման և քայքայման վտանգավոր դրսևորում։ Նրա համոզմամբ՝ վերջին զարգացումները վկայում են նաև քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների խորացման մասին։

Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձել է եվրոպական երկրների արձագանքին՝ պնդելով, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների և ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ եվրոպական կառույցների ու երկրների կողմից բավարար գնահատականներ չեն հնչում։ Նրա կարծիքով՝ իշխանությունները արտաքին գործընկերներից ստացել են բավարար քաղաքական աջակցություն՝ երկրի ներսում կոշտ գործողություններ իրականացնելու համար։

«ԵՄ երկրները դիրքորոշում չեն հայտնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Sat, 21 Nov 2026 23:44:40 +0400…

7 ժամ ago

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ Sat, 21 Nov…

7 ժամ ago

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում Sat, 21 Nov 2026 23:00:29…

8 ժամ ago

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին Sat, 21 Nov 2026…

8 ժամ ago

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին Sat, 21 Nov 2026 22:30:02 +0400 Ընթացի կտարվա…

8 ժամ ago

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության Sat, 21 Nov 2026 22:15:30 +0400 Սևքար…

8 ժամ ago