Արփինե Սողոյանը մինչեւ սեպտեմբերի 13-ը աշխատում է

Արփինե Սողոյանը մինչեւ սեպտեմբերի 13-ը աշխատում է

Wed, 26 Aug 2026 21:15:58 +0400


Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը դեռ նոր աշխատանք չի գտել։ Նրա դուստրը՝ փաստաբան Տաթեւիկ Սողոյանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ մայրը դեռ շարունակում է աշխատել «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնում, որպես կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ։

«Այդ ծանուցումը, որը ստացել է հաստիքի կրճատման մասին, դրանով սահմանվել էր, որ մինչև սեպտեմբերի 13-ը շարունակելու է աշխատել, պայմանագիրը լուծարվելու է սեպտեմբերի 14-ից։ Բայց, բացի պոլիկլինիկայից, նա աշխատում է նաև ստացիոնար հիվանդանոցում, ծնունդներ է ընդունում, վիրահատություններ է անում։ Դեռևս քննարկումների մեջ է, երբ սեպտեմբերի 14-ից լուծարված կլինի պոլիկլինիկայի պայմանագիրը, քննարկվում է, թե պոլիկլինիկական կոնսուլտացիաներ ուրիշ որտեղ անի, դեռ դրան փոխարինող աշխատանք չի գտել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սողոյանը Փաշինյանին մեղադրել էր հայրենիքը գողանալու մեջ։ Իսկ վերջինս շատ կոշտ էր արձագանքել։ «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դուք եք փախած լակոտները, հանեք ձեր դիմակները, այ ստահակներ, այ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ…»,- ասել էր Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին

Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին Tue, 03 Nov 2026 13:30:32 +0400…

5 րոպե ago

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը Tue, 03 Nov 2026 13:30:19 +0400 Նոյեմբերի…

5 րոպե ago

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400…

20 րոպե ago

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում Tue, 03 Nov 2026 13:09:21 +0400 Հայաստանի…

26 րոպե ago

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում Tue, 03 Nov 2026 13:01:13 +0400…

35 րոպե ago

Ռուս լրագրող է մահացել

Ռուս լրագրող է մահացել Tue, 03 Nov 2026 13:00:27 +0400 72 տարեկանում մահացել է ռուս…

35 րոպե ago