70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել
Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ ձեռք է բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Կարլոս Բալեբային։ Գործարքի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո ֆիքսված գումար եւ 5,8 միլիոն եվրո՝ բոնուսի տեսքով։ Քսաներկուամյա մարզիկ նախորդ սեզոնին «Բրայթոնի» կազմում հանդես է եկել 35 հանդիպման, բայց որեւէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ Transfermarkt-ի համաձայն, Կարլոս Բալեբայի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր