Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է

Thu, 27 Aug 2026 09:30:43 +0400


Նեպալի հյուսիսային Ռասուվա շրջանում գրանցված ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 157-ի, հաղորդում է տեղական Ratopati լրատվամիջոցը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 103 զոհի մասին։

Ամենամեծ թիվը՝ 64, հայտնաբերվել է Չիտվանում: Դհադինգ շրջանում մահացել է 27 մարդ, իսկ Նավալպարասիում՝ 22:

Նշվում է, որ 41 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։

Նեպալի զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ անհետ կորած է համարվում մոտ 400 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 341 օտարերկրացի:

Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում է 3300 ոստիկան:

Քսանութ ոստիկան դեռևս անհետ կորած է համարվում։

Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան՝ Տիբեթից եկող ձնահոսքի պատճառով: Բհոտե Կոշի և Տրիսուլի գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է: Նեպալի վարչապետ Բալենդրա Շահը հրամայել է բնակիչներին տարհանել անվտանգ գոտիներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50–ը

Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50–ը Mon, 17 Aug 2026 15:30:54 +0400 Ինդոնեզիայում տեղի ունեցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով