Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Thu, 27 Aug 2026 16:50:38 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։

• 2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Հետևաբար, կարևոր են ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը՝ հատկապես արտադրողական, ներդրումային և արտահանելի հատվածների դերի մեծացման միջոցով։

• Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Հուլիսին արտահանման տարեկան անկումը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 15.7%, սակայն հունվար-հուլիսի կուտակային անկումը խորացել է մինչև 7.9%։ Միաժամանակ, ներմուծման աճը հուլիսին արագացել է մինչև 21.5%, իսկ կուտակային աճը՝ մինչև 7.7%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Ուշադրության արժանի է բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 25.7% անկումը, որը կարող է պարունակել ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների ազդեցության առաջին դրսևորումները, թեև հայտնի տվյալներով դրանց առանձին ազդեցության չափը դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ առկա մանրամասն ապրանքային տվյալներն ընդգրկում են սահմանափակումների կիրառման միայն սկզբնական ժամանակահատվածը։

• Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվում է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2026թ. հունվար-հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 26.6%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է պայմանավորված լինել դրանց թերակատարման խնդրով՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության պոտենցիալի զարգացման վրա:

• Արտերկրից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.38 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.34 անգամ կամ 134.4%-ով։ Զգալի զուտ ներհոսքը համադրվում է ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվող արժևորման հետ: Այսպիսով, դրամական ներհոսքի աճի պայմաններում շարունակել է արժևորվել ՀՀ դրամը, ինչը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են Sat, 19 Sep 2026 23:45:24 +0400 Իրանն ու Օմանը…

5 ժամ ago

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը Sat, 19 Sep 2026 23:30:47 +0400 «Բավարիայի» հարձակվող…

5 ժամ ago

Թաղման նպաստը կհանե՞ն

Թաղման նպաստը կհանե՞ն Sat, 19 Sep 2026 23:02:06 +0400 Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի…

5 ժամ ago

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից Sat, 19 Sep 2026 23:00:06 +0400 «Մերսեդես» թիմի…

5 ժամ ago

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա Sat, 19 Sep…

6 ժամ ago

Հրաժարվել են գլխավոր մարզչի ծառայություններից

Հրաժարվել են գլխավոր մարզչի ծառայություններից Sat, 19 Sep 2026 22:30:58 +0400 Իտալական» А Սերիայում հանդես…

6 ժամ ago