ՔՊ-ն Ստեփանավանում երկու թեկնածու է առաջադրելու

ՔՊ-ն Ստեփանավանում երկու թեկնածու է առաջադրելու

Thu, 27 Aug 2026 16:40:18 +0400


Մենք գրել էինք, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն, հատկապես այս համայնքում են ուզում ռեւանշի գնալ, որ դա ի ցույց դնեն մյուս համայնքապետերին, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր եռանդով չեն աշխատում ՔՊ-ի օգտին։

Չնայած Ստեփանավանի գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, նրան են մեղադրում համայնքում կրած պարտույան համար։ Այսօր ՔՊ-ն` Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։

Մենք տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանը 2026 թվականի հոկտեմբերի 25-֊ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է որպես Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Մենք կապ հաստատեցինք Ստեփանավան համայնքի մամուլի քարտուղար Արմինե Բալայանի հետ, ով նշեց․ «Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու է լինելու՝ պետական իշխանության աջակցությամբ, մենք հեռու չենք իրենցից, ընդդիմադիր դաշտ չենք տեղափոխվել»։ Այսինքն, ՔՊ-ն երկուսի թեկնածությունն էլ պաշտպանում է, ով շատ ձայն կհավաքի` նա էլ հավանաբար կդառնա համայնքապետ, ինչը հերքում է «Ուժեղ Հայաստանի» որեւէ առնչություն այս անձի հետ: Եթե նման առնչություն լիներ, ապա վերջին կառաջադրվել ընդդիմադիր կուսակցության կողմից:

Արմինե Բալայանը մեզ այլ մանրամասներ չհայտնեց, չցանկացավ նշել նաև կուսակցության անունը, որով առաջադրվելու է Արմեն Գրիգորյանը, նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։ Թերեւս կառաջադրվի ՔՊ-ի «քույր կուսակցություններից» որեւէ մեկի ցուցակով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Քանդում են քաղաքացիների կառույցները. լարված իրավիճակ

#Ուղիղ․ Քանդում են քաղաքացիների կառույցները. լարված իրավիճակ Tue, 13 Oct 2026 09:38:16 +0400 Latest news…

9 րոպե ago

Զելենսկի – Թրամփ «պատերազմը» շարունակվում է

Զելենսկի - Թրամփ «պատերազմը» շարունակվում է Tue, 13 Oct 2026 09:30:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

17 րոպե ago

Բաքվում բողոքի գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ

Բաքվում բողոքի գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ Tue, 13 Oct 2026 09:24:03 +0400 Հիջաբի…

23 րոպե ago

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում Tue, 13 Oct 2026 09:15:20…

32 րոպե ago

Եկեք տարանջատենք

Եկեք տարանջատենք Tue, 13 Oct 2026 09:00:20 +0400 Մեր հասարակությունը պետք է կարողանա տարբերել, թե…

47 րոպե ago

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Tue, 13 Oct 2026 08:45:25 +0400 Խորհրդարանի երեկվա արտահերթ…

1 ժամ ago