Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Մատների վրա խաղացնում է

Մատների վրա խաղացնում է

Fri, 28 Aug 2026 09:00:38 +0400


Եթե նկատել եք` երկրի առաջին դեմքը, որի գլխավոր տարբերությունը նախորդներից հռետորական արվեստն է, հանրության հետ անընդհատ շփվելու մարտավարությունը, շարունակ ասպարեզ է նետում ինչ-որ ձեւակերպումներ, թեւավոր խոսքեր, հարցադրումներ է անում, արտառոց մտքեր հայտնում: Անշուշտ, գլխավոր նպատակը երկրում օրակարգ թելադրելն է, իր անձով հանրությանը զբաղեցնելը, տեսարաններ ապահովելը, ու նաեւ դա է պատճառը, որ այդքան ոգեւորությամբ հետեւում է իր դիտումներին ու լայքերին, հետեւորդների քանակին, արձագանքներին: Բայց նպատակը նաեւ շատ այլ կարեւոր խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելն է, թույլ չտալը, որ որեւէ մեկն օրակարգ թելադրի, թեմա առաջարկի, հայտնվի հանրային ուշադրության կենտրոնում, հետեւորդներ ու համակիրներ հավաքի, կարողանա քաղաքական պրոցես գեներացնել:

Այստեղ, իհարկե, որոշակիորեն իր մեղքն ունի մեդիադաշտը, բայց մենք ընթերցողներից ու դրանց քանակից կախված ոլորտ ենք` չենք կարող չլուսաբանել, հանրային պատվերը չկատարել: Այս պարագայում շատ ավելի մեծ է ընդդիմության մեղքը, որը ոչ մի կերպ չի կարողանում լցնել հանրային դաշտը, օրակարգ ձեւավորել, ուղղորդել քննարկումները, ստիպել, որ խոսվի այն թեմաների մասին, որոնք այս իշխանության սրտով չեն, որոնք բացահայտում են իշխանության ապաշնորհությունն ու վնասակարությունը: Մի փոքրիկ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ բոլորս քննարկում էինք բանակում կատարվող սոսկալի դեպքերը, մեղադրում էինք, հրաժարականներ պահանջում: Նիկոլ Փաշինյանը հմտորեն շեղեց մեր բոլորի ուշադրությունը, փոխեց քննարկման վեկտորը, եւ երեկ, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ոչ մի հարց չհնչեց բանակի եւ բանակում մահվան դեպքերի մասին: Մենք տեղավորվեցինք իր թելադրած օրակարգում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գուցե արժե նաև այս հարցերի վերաբերյալ հանրությանը ներկայացնել հստակ պարզաբանումներ

Գուցե արժե նաև այս հարցերի վերաբերյալ հանրությանը ներկայացնել հստակ պարզաբանումներ Tue, 25 Aug 2026 10:55:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով