Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Արարատ-Արմենիայի» մարզիչը սափրվել է՝ կատարվելով խոստումը

«Արարատ-Արմենիայի» մարզիչը սափրվել է՝ կատարվելով խոստումը

Fri, 28 Aug 2026 10:28:47 +0400


Երեկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական արդյունք գրանցեց հայկական ֆուտբոլում։ Նրանք դարձան հայկական առաջին ակումբը, որը աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի, հիմնական փուլի ուղեգիր նվաճեց։

Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ դիմակայությունն ավարտվեց հայկական ակումբի առավելությամբ, ընդհանուր՝ 2-1 հաշվով։ Երևանյան խաղից առաջ, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան, խոսելով լրագրողների հետ, նշել էր, որ եթե հայկական ակումբին ի վերջո հաջողվի հասնել պատմական այս նվաճմանը, ինքը պատրաստ է սափրվել։ Տուլիպան կատարել է խոստումը, նա արդեն սափրած է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը Thu, 29 Oct 2026 12:23:49 +0400 Հոկտեմբերի 25-ին …