Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել

Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել

Fri, 28 Aug 2026 17:45:13 +0400


Առողջապահության նախարարի արդեն նախկին տեղակալ Լենա Նանուշյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2021թ-ի հունվարին, այսօր հրաժեշտ տվեց պաշտոնին։ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո նրա ընտաինքի ֆինանսական վիճակը բարելավվել է, տներ ու մեքենա են գնել։ Նանուշյանը հայտարարագրել է Երևանում գտնվող 2 բնակարան, որոնցից մեկը գնել է 2022թ. մարտին, իսկ մյուսը, ըստ հայտարարագրի, նվեր է ստացել 111 տարի առաջ՝ 1915թ. հոկտեմբերի 21-ին։ Հավանաբար վրիպակ է` պետք է լիներ 2015 թ., որը Հանձնաժողովն էլ չի նկատել:

Նանուշյանը նաեւ բանկում ունի 7 մլն դրամ ավանդ, 2025-ի վերջին նրա բանկային հաշիվներին եղել է 4 մլն 117 հազար դրամ և 21 հազար 495 դոլար։ Տարվա ընթացքում ստացել է 19 մլն 933 հազար դրամ եկամուտ, որից 19 մլն 281 հազար դրամը աշխատավարձից է գոյացել, 358 հազար դրամը՝ եկամտահարկի վերադրաձից, իսկ մնացած 294 հազար դրամը՝ ավանդից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 31 մլն 284 հազար դրամ։ 4.6 մլն դրամ ծախսել է ուսման վարձի վճարման, իսկ 4.4 մլն դրամ՝ հիփոթեքի մարման համար։

Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, ով 2024թ. նոյեմբերից զբաղեցում է Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնը, հայտարարագրել է 4 անշարժ գույք, որից Շենգավիթում գտնվող բնակարանը նվեր է ստացել 2001թ-ին, ավտոտնակը գնել է 2006-ին։ Իսկ կնոջ պաշտոնի նշանակվելուց հետո՝ 2022թ. տարեսկզբին ավտոկայանատեղի ու բնակարան է գնել՝ Կենտրոն համայնքում։ Նա նաև Mazda մակնիշի ավտոմեքենա է գնել 2021թ-ի մարտի վերջին։ Մխիթարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 516 հազար դրամ, ունեցել է կանխիկ 18 հազար դոլար։ Եկամուտը կազմել է 8 մլն 513 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից։ Մխիթարյանը 2 վարկ ունի ընդհանուր 480 հազար դրամ մնացորդով։

Նրանց որդին՝ Սերգեյ Մխիթարյանը, ով աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի հարավկովկասյան գրասենյակում, հայտարարագրել է 11 մլն 219 հազար դրամ աշխատավարձ, որից 10 մլն 802 հազար դրամը ստացել է հիմնական աշխատանքից, 258 հազար դրամը՝ «Երիտասարդների հզորացման կենտրոն» կրթական ՀԿ-ից, իսկ մնացած 158 հազար դրամը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ից։ Նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 823 հազար 964 դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հարի Փոթերի» հերոսը 15 տարի անց վերադառնում է

«Հարի Փոթերի» հերոսը 15 տարի անց վերադառնում է Fri, 28 Aug 2026 22:00:35 +0400 Բրիտանացի…

6 րոպե ago

Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան

Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Fri, 28 Aug 2026…

12 րոպե ago

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Fri, 28 Aug 2026 21:46:04 +0400…

20 րոպե ago

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. ջրհեղեղը կաթվածահար է արել քաղաքը

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. ջրհեղեղը կաթվածահար է արել քաղաքը Fri, 28 Aug 2026 21:39:21 +0400 Latest…

27 րոպե ago

Գլխուղեղի ուռուցք են հեռացրել արհեստական բանականության օգնությամբ

Գլխուղեղի ուռուցք են հեռացրել արհեստական բանականության օգնությամբ Fri, 28 Aug 2026 21:30:37 +0400 Մեծ Բրիտանիայում…

36 րոպե ago

Իջևանի առաջին փոխքաղաքապետը՝ Տավուշի մարզպետի օգնական

Իջևանի առաջին փոխքաղաքապետը՝ Տավուշի մարզպետի օգնական Fri, 28 Aug 2026 21:15:09 +0400 Իջևան համայնքի ղեկավարի…

51 րոպե ago