Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել

Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել

Fri, 28 Aug 2026 17:45:13 +0400


Առողջապահության նախարարի արդեն նախկին տեղակալ Լենա Նանուշյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2021թ-ի հունվարին, այսօր հրաժեշտ տվեց պաշտոնին։ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո նրա ընտաինքի ֆինանսական վիճակը բարելավվել է, տներ ու մեքենա են գնել։ Նանուշյանը հայտարարագրել է Երևանում գտնվող 2 բնակարան, որոնցից մեկը գնել է 2022թ. մարտին, իսկ մյուսը, ըստ հայտարարագրի, նվեր է ստացել 111 տարի առաջ՝ 1915թ. հոկտեմբերի 21-ին։ Հավանաբար վրիպակ է` պետք է լիներ 2015 թ., որը Հանձնաժողովն էլ չի նկատել:

Նանուշյանը նաեւ բանկում ունի 7 մլն դրամ ավանդ, 2025-ի վերջին նրա բանկային հաշիվներին եղել է 4 մլն 117 հազար դրամ և 21 հազար 495 դոլար։ Տարվա ընթացքում ստացել է 19 մլն 933 հազար դրամ եկամուտ, որից 19 մլն 281 հազար դրամը աշխատավարձից է գոյացել, 358 հազար դրամը՝ եկամտահարկի վերադրաձից, իսկ մնացած 294 հազար դրամը՝ ավանդից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 31 մլն 284 հազար դրամ։ 4.6 մլն դրամ ծախսել է ուսման վարձի վճարման, իսկ 4.4 մլն դրամ՝ հիփոթեքի մարման համար։

Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, ով 2024թ. նոյեմբերից զբաղեցում է Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնը, հայտարարագրել է 4 անշարժ գույք, որից Շենգավիթում գտնվող բնակարանը նվեր է ստացել 2001թ-ին, ավտոտնակը գնել է 2006-ին։ Իսկ կնոջ պաշտոնի նշանակվելուց հետո՝ 2022թ. տարեսկզբին ավտոկայանատեղի ու բնակարան է գնել՝ Կենտրոն համայնքում։ Նա նաև Mazda մակնիշի ավտոմեքենա է գնել 2021թ-ի մարտի վերջին։ Մխիթարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 516 հազար դրամ, ունեցել է կանխիկ 18 հազար դոլար։ Եկամուտը կազմել է 8 մլն 513 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից։ Մխիթարյանը 2 վարկ ունի ընդհանուր 480 հազար դրամ մնացորդով։

Նրանց որդին՝ Սերգեյ Մխիթարյանը, ով աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի հարավկովկասյան գրասենյակում, հայտարարագրել է 11 մլն 219 հազար դրամ աշխատավարձ, որից 10 մլն 802 հազար դրամը ստացել է հիմնական աշխատանքից, 258 հազար դրամը՝ «Երիտասարդների հզորացման կենտրոն» կրթական ՀԿ-ից, իսկ մնացած 158 հազար դրամը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ից։ Նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 823 հազար 964 դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով