Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ստամբուլում կարեւոր բանակցություններ կանցկացվեն

Ստամբուլում կարեւոր բանակցություններ կանցկացվեն

Fri, 28 Aug 2026 18:00:17 +0400


Իրանական օրակարգով ԱԳ նախարարների մակարդակով կարեւոր բանակցություններ կանցկացվեն Ստամբուլում։ Կմասնակցեն եվրա-եռյակն ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Բանակցությունները կանցկացվեն օգոստոսի երեսունին։ Կմասնակցեն նաեւ Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնում է DPA-ն, վկայակոչելով Գերմանիայի ֆեդերալ կառավարական շրջանակներում ունեցած իր աղբյուրներին։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ նավագնացության ապահովման հնարավորությունները Հորմուզի նեղուցում, եւ ռեգիոնալ անվտանգության հետ կապված հարցերը։ Մասնակիցները հույս ունեն, որ բանակցությունները ազդակ կհանդիսանան Միացյալ Նահանգների համար՝ Իրանի հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ։ Օրակարգում կլինեն նաեւ Սեւծովյան ավազանի իրադրությունն ու ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված հարցերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կլիմայի տատանումներն ավելի կարեւոր են, քան գազի գինը

«Հրապարակ»․ Կլիմայի տատանումներն ավելի կարեւոր են, քան գազի գինը Sat, 26 Sep 2026 10:15:42 +0400 …