Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Ճոպանուղու խցիկը բախվել է ավտոկռունկին․ կան տուժածներ

Ճոպանուղու խցիկը բախվել է ավտոկռունկին․ կան տուժածներ

Fri, 28 Aug 2026 19:30:58 +0400


Ֆրանսիական L’Alpe d’Huez լեռնային առողջարանում քսաներեք մարդ է տուժել ճոպանուղու խցիկի եւ ավտոկռունկի բախումից։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։ Տուժածների մեծ մասը տեղափոխվել են Հյուեզի բուժկենտրոն։ Հինգ անձ, որոնցից մեկը՝ հղի կին, տեղափոխվել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց՝ հետագա զննության։

Տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2700 մետր բարձրության վրա՝ Պիկ-Բլան կայանում։ Բախման պահին՝ խցիկում եղել է հիսուն ուղեւոր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից Fri, 18 Sep 2026 23:26:05 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով