Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հարի Փոթերի» հերոսը 15 տարի անց վերադառնում է

«Հարի Փոթերի» հերոսը 15 տարի անց վերադառնում է

Fri, 28 Aug 2026 22:00:35 +0400


Բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինթը վերադառնում է Ռոն Վիզլիի կերպարի մարմնավորմանը՝ «Հարի Պոտերի» եզրափակիչ մասից 15 տարի անց։ Գրինթը հանդես կգա «Հարի Պոտերն ու անիծյալ երեխան» բրոդվեյան ներկայացման մեջ։ Պիեսի գործողությունները ծավալվում են «Մահվան ընծաներից» մոտ 20 տարի անց, երբ հերոսներն արդեն իրենց ընտանիքներն ունեն եւ Հոգվարթս են ուղարկվում արդեն նրանց երեխաները։

Ռուպերտը Նյու-Յորքի Lyric Theatre-ի բեմ դուրս կգա 27 թվականի փետրվարի 2-ին եւ կմարմնավորի Ռոնի կերպարը 17 շաբաթ՝ մինչեւ մայիսի 30-ը։ Նույն ներկայացման մեջ հանդես կգա նաեւ Թոմ Ֆելթոնը։ Երկու դերասանները չեն հանդիպի բեմին, քանի որ Ֆելթոնը իր կերպարի մարմնավորումները կավարտի հունվարին՝ Գրինթի դեբյուտից մեկ ամիս առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի

Ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, միևնույնն է, տակից «сбой» է տալիս և վերադառնում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով