Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400


Ռուսաստանում, Տուվայում, կինը, ով հանդես է գալիս որպես բախտագուշակ եւ պայծառատես, տուգանվել է 15 հազար ռուբլով՝ երկու աղջիկների որոնման ընթացքում տրամադրած ոչ հավաստի տեղեկությունների համար։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահները։Համաձայն հաղորդման, երկու աղջիկ երեխաներ անհետ կորել են Տուվայի Քըզըլ բնակավայրում։ Սկսվել են մեծածավալ որոնողական աշխատանքներ, որոնցում մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Երեխաների անհետ կորելուց հետո սոցկայքերում սկսվել են քննարկումներ, թե տեղի շամաններն ու բախտագուշակները գիտեն, թե որտեղ են երեխաները։ Նրանցից մեկի տրամադրած տեղեկությունն էլ, ինչպես պարզվել է հետագայում, եղել է կեղծ եւ դրա համար նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Նա տուգանվել է 15 հազար ռուբլով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1․3 միլիարդ՝ Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համա՞ր

1․3 միլիարդ՝ Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համա՞ր Thu, 27 Aug 2026 11:20:11 +0400 Հայաստանի անկախության 35-րդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով