Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ

Ավտոբուսը բախվել է պատին, կա մեկ զոհ եւ վիրավորներ

Sat, 29 Aug 2026 18:30:31 +0400


Թուրքական Ստամբուլում մեկ մարդ զոհվել է, եւս 17-ը վիրավորվել են ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է DHA-ն։ Համաձայն հաղորդման, վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, որից հետո ավտոբուսը բախվել է ճանապարհը բնակելի հատվածներից բաժանող պատին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները, ոստիկաններն ու արագ արձագանքման բուժբրիգադները։ Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Tue, 01 Sep 2026 23:15:43 +0400 …