Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ուղերձով դիմել է ժողովրդին

Ուղերձով դիմել է ժողովրդին

Sat, 29 Aug 2026 20:00:41 +0400


Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին։ Նա ասել է, որ իրանական հասարակությունը պետք է իր ուժը ցույց տա արտաքին սպառնալիքների դեմ հանդիման։ Հետեւաբար՝ Իրանի ներսում կարգելվի ցանկացած գործունեություն, որը կարող է թուլացնել իրանցիների ոգին։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նա հորդորել է զերծ մնալ նույնիսկ այն խոսքերի արտաբերումից, որոնք կարող են առաջացնել հուսահատություն, թուլացնել ազգային ոգին եւ վճռականությունը։ Նա նաեւ կոչ է արել հեռու մնալ երկակի ստանդարտներից։ Խամենեին երախտագիտություն է հայտնել իրանական կառավարությանն ու նախագահ Մասուդ Փեզեշկիանին այն բանի համար, որ զգալի քայլեր են ձեռնարկել պետության հզորացման համար՝ չնայած արտաքին սահմանափակումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել

Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Thu, 01 Oct 2026 22:21:28 …