Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի արձագանքը՝ Սարգսյանի սենսացիոն հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի արձագանքը՝ Սարգսյանի սենսացիոն հայտարարությանը

Sun, 30 Aug 2026 12:35:20 +0400


ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Արամ Սարգսյանի՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի վերաբերյալ հայտարարությունը լայն հետաքրքրություն է առաջացրել: Սարգսյանը պնդում է, որ 2001-2007 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո ինքը հանդիպել է Զուլֆուգարովի հետ և սուրճ խմել նրա հետ: Ըստ Սարգսյանի՝ այս հանդիպման ժամանակ նա հարցրել է Զուլֆուգարովին, թե ինչու են Վաֆա Գուլուզադեն, որը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի և նախագահի արտաքին հարաբերությունների խորհրդականի պաշտոնները, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ միաժամանակ հրաժարական տվել 1999 թվականին: Ըստ Սարգսյանի՝ Թոֆիգ Զուլֆուգարովը իրեն ասել է, որ եթե նրանք հրաժարական չտային, ապա 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները կարող էին կրկնվել Բաքվում:

Globalinfo.az-ը կապ է հաստատել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի հետ՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացված է ստորև:

— Մենք կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը Արամ Սարգսյանի հայտնի հայտարարության վերաբերյալ:

— Այդ իրադարձություններից անցել է ավելի քան 20 տարի։ Ընդհանուր առմամբ, այս և նմանատիպ իրադարձությունները Ադրբեջանի դեմ օգտագործելը հակամարտությունների կառավարման քաղաքականության մի ձև է։ Հայտնի է, որ ադրբեջանա-հայաստանյան հակամարտությունը հնարավորություններ ստեղծեց երրորդ կողմերի համար, այդ թվում՝ Մինսկի խմբի շրջանակներում միավորվածների համար, ճնշում գործադրելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա։ Կարծում եմ՝ կան բազմաթիվ օրինակներ, որոնք հաստատում են դա։ Ադրբեջանի և Հայաստանի դեմ սադրանքներ են իրականացվել, մահափորձեր են պլանավորվել հասարակական և պետական ​​գործիչների դեմ, դիվերսիաներ են իրականացվել մեր զինված ուժերի և այլ կառույցների դեմ, դիվերսիաներ են իրականացվել երկաթուղում, ահաբեկչական գործողություններ և այլն։ Ընդհանուր առմամբ, կրկնում եմ, նման սադրանքները հակամարտությունների կառավարման մի ձև են, այսինքն՝ տարածաշրջանը հակամարտության միջոցով կառավարելու քաղաքականություն։ Հայաստանում տեղի է ունեցել հրաձգություն, գնդակահարություն, որին հաջորդել է պատանդ վերցնելը, այսինքն՝ ահաբեկչական գործողություն։ Բնականաբար, առաջին հարցն այն է, թե ո՞վ է օգտվել այս իրադարձություններից։ Սակայն, դատելով Արամ Սարգսյանի խոսքերից, հասկանում եմ, որ նա կարծում է, թե դա կազմակերպել է ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը։ Կարծես թե նա դա է ակնարկում։

— Նրա խոսքերը ձեր վերաբերյալ հատկապես հետաքրքիր են։

— Անկեղծ ասած, ես չեմ հասկանում նրա՝ իմ մասին հայտարարության պատճառը։ Հայտարարության այս մասը հարցեր է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը տարբեր վարկածներ և տեսակետներ ունեն այս իրադարձությունների վերաբերյալ։ Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Ադրբեջանում ծավալվող իրադարձություններին և բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ։

— Ինչպե՞ս կարելի է բացատրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հրաժարականները։

— Մեր պատմությունը հարթ չի եղել։ Ահա թե ինչու ես միշտ նախընտրել եմ նայել արդյունքներին։ Նայեք՝ երեք մարդ հրաժարական տվեց։ Գիտե՞ք, թե ինչ ասաց նախագահ Հեյդար Ալիևը Վաֆա Գուլուզադեին. «Հանգստացե՛ք, գուցե կրկին վերադառնաք»։ Նրա հրաժարականից հետո պարոն Էլդար Նամազովը դարձավ հեռուստաընկեության ղեկավար, իսկ ես՝ դեսպան, և այլն։
Կարևոր արդյունքներից մեկն այն է, որ Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնված իր դիրքորոշումը և հասավ հակամարտության լուծմանը։ Այս տեսանկյունից իմ և ուրիշների հրաժարականները նույնպես ամրապնդեցին Ադրբեջանի դիրքերը։ Որովհետև հենց այս սկզբունքն էր, որը, վերջին հաշվով, արտացոլվեց հակամարտության լուծման մեջ։

— Քանի որ խոսքը տարածքային ամբողջականության մասին է, «տարածքային փոխանակման» հարցը նույնպես գոյություն ուներ այդ ժամանակ։

– Այո, դուք լսել եք «տարածքների փոխանակման» և Փոլ Գոբլի ծրագրի և այլնի մասին։ Բայց այս իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե իմ պաշտոնավարման ընթացքում, այլ իմ պաշտոնավարումից հետո՝ այլ քաղաքական գործիչների օրոք, և նույնիսկ Վիլայաթ Գուլիևի օրոք, ով ինձ հաջորդեց որպես նախարար։ Փոլ Գոբլի ծրագրի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ինչպես հայտնի է, այդ ժամանակահատվածում, իմ հրաժարականից հետո, խորհրդարանում անցկացվել են լայնածավալ և հանրությանը հասանելի լսումներ։
Հետո զեկույցը հրապարակվել է լրատվամիջոցներում։ Ամեն դեպքում, ես չեմ մասնակցել այդ լսումներին։ Այնուամենայնիվ, ես ծանոթացել եմ զեկույցներին և արձանագրություններին, և թեման լայնորեն քննարկվել է այնտեղ։ Բոլոր հետաքրքրվածները կարող են ծանոթանալ այս նյութերին։ Կրկնում եմ՝ իմ դիրքորոշումը հրաժարականից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ այդքան էլ կարևոր չէ։

Ռեսուրեն տարբերակով հոդվածն այստեղ

Թարգմանությունը՝ Արա Ալոյանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն հիմա էլ Լոնդոնին է սպառնում․ ի՞նչ հարց է

ԱՄՆ-ն հիմա էլ Լոնդոնին է սպառնում․ ի՞նչ հարց է Sat, 29 Aug 2026 17:00:35 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով