Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Sun, 30 Aug 2026 17:00:05 +0400


Լեհական Կատովիցայի դատարանը որոշում է կայացրել երեք ամսով կալանավորել Լեհաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ռադոսլավ Պեսեւիչին։ Նա մեղադրվում է սնանկացած Zondacrypto թվարժութային ընկերությունից ժամանակին կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի Գլխավոր դատախազությունը։ Համաձայն առկա տեղեկությունների, Պեսեւիչին մեղադրանք է ներկայացվել երկու հանցադրվագով, որոնք ներառում են նաեւ կաշառք վերցնելը։ Հայտնի է, որ Լեհական ԱՕԿ նախագահը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Եթե դատարանը մեղադրական ակտ կայացնի, ապա հնարավոր է, որ Պեսեւիչը ճաղերի հետեւում անցկացնի ութ տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին …