Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Sun, 30 Aug 2026 22:15:24 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կօգտվի հնարավորությունից՝ քննարկելու Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտվի այս հանդիպումից՝ ևս մեկ անգամ ներկայացնելու մեր փաստարկները», – լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը կօգնի կանգնեցնել Հայաստանի հեռացումը Ռուսաստանից։ «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը հայերն իրենք են կայացնելու։ Մենք հենց առաջարկում ենք նրանց դա անել՝ հանրաքվե անցկացնել։ Նման առաջարկ են արել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում։ Հենց այս ամենի մասին էլ կխոսվի», – նշել է նա։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

9 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

23 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

39 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

55 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

1 ժամ ago

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

1 ժամ ago