Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400


Ուզբեկստանի Քաշքադարի մարզի Բոբուրթեփեի պատմական հնավայր հուշարձանում հայտնաբերվել են եզակի ժայռապատկերներ։ Այս մասին հայտնում է այդ երկրի Մշակութային ժառանգության գործակալությունը։ Ժայռապատկերը հայտնաբերվել է հնագիտական պեղումների ժամանակ։ Հայտնաբերվել է նաեւ հին ժամանակների շինություն՝ բաղկացած մի քանի շինություններից։ Սենյակներից մեկի արեւմտյան պատի վրա էլ նկատվել են եզակի ժայռապատկերները։ Պատկերված են եղել կակաչներ, սպիտակ ծաղիկներ։ Պատկերներն արված են եղել պատի սվաղի վրա։ Պատկերները լրացվել են կարմիր նուրբ ալիքաձեւ գծերով։ Ավելի ուշ՝ ժայռապատկերը ծածվել է սպիտակ հաստ սվաղով։ Դա արվել է ամենայն հավանականությամբ՝ ժայռապատկերի պահպանությունը ապահովելու համար։ Մասնագետները կարծում են, որ շինությունը, որի պատերից մեկին հայտնաբերվել են ժայռապատկերները, թվագրվում է ՄԹ 4-5-րդ դդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով Sun, 30 Aug 2026 22:15:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով