Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

«Անկրկնելի» Թրամփը․ ինչու՞ է ուրախ Իրանի՝ արաբներին հասցված հարվածներով

«Անկրկնելի» Թրամփը․ ինչու՞ է ուրախ Իրանի՝ արաբներին հասցված հարվածներով

Mon, 31 Aug 2026 14:00:00 +0400


Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախացել է Իրանի կողմից արաբական երկրների վրա հարձակումներից։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանը հարձակվել է ըստ էության չեզոք դիրքորոշում ունեցող երկրների վրա՝ Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Բահրեյն և Քուվեյթ։ Նա ասել է, որ զարմացած է այդ փաստից, բայց այն լավ բան է համարում, քանի որ դա նշանակում է՝ Իրանը կորցնում է իր ողջ աջակցությունը։

«Իրանը հարձակվել է որոշ չափով չեզոքություն պահպանող մարդկանց վրա՝ Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ։

Բոլորը ցնցված էին։ Ես զարմացած էի։ Ես մտածեցի, որ դա շատ լավ բան է, քանի որ նրանք (Իրանը – խմբ.) կորցրել են իրենց ողջ աջակցությունը։ Նրանք որոշակի աջակցություն ունեին», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Իրանը հարվածել է ԱՄՆ ուժերին ԱՄԷ-ի Ալ Մինհադ ավիաբազայում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկի – Թրամփ «պատերազմը» շարունակվում է

Զելենսկի – Թրամփ «պատերազմը» շարունակվում է Tue, 13 Oct 2026 09:30:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …