«Յունիսպորտը» իմացավ մրցակիցներին՝ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Mon, 31 Aug 2026 18:15:29 +0400
Հայտնի է դարձել Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները։ Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը», որը եվրոպական մրցաշարում հանդես է գալիս իր պատմության մեջ առաջին անգամ, ընդգրկվել է «B» ուղու 6-րդ խմբում։
Հայկական թիմի մրցակիցները կլինեն Լիտվայի չեմպիոն «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժ 03»-ը և հունական «Դուկասը»։