Հայտնի դարպասապահը կարիերան կշարունակի Լոնդոնում
Mon, 31 Aug 2026 19:30:35 +0400

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը տեղափոխվել է անգլիական «Չելսի»։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։33-ամյա Մարտինեսի հետ կնքված պայմանագիրը կգործի մինչեւ 2028 թվականը։ Մարտինեսը հիշեցնենք, որ հանդես էր գալիս նաեւ «Ասթոն Վիլլայում»՝ սկսած 2020 թվականից։ Նրա շուկայական արժեքը ըստ Transfermarkt կայքի, կազմում է 10 միլիոն եվրո։ Արգենտինայի հավաքական կազմում Մարտինեսը 22 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկյան գավաթը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր