Վարչապետի որդուն անհապաղ տարհանել են ԱՄՆ-ից
Mon, 31 Aug 2026 20:00:41 +0400

Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը՝ ՇԱԲԱԿ-ը այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդուն՝ Յայիրին անհապաղ տարհանել է Միացյալ Նահանգներից։ Պատճառը՝ իբրեւ թե նրա կյանքին սպառնացող վտանգն է եղել։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Համաձայն հաղորդման, ենթադրվում է, որ Յայիր Նեթանյահուի դեմ մահափորձ է նախապատրաստված եղել՝ իրանական հատուկ ծառայությունների կողմից։
Հոդվածում ասվում է, որ Յայիր Նեթանյահուն իսրայելական հատուկ ծառայությունների հսկողությամբ հեռացել է Ֆլորիդա նահանգից՝ նույնիսկ անձնական իրերը չվերցնելով իր հետ։ Նա ներկայումս գտնվում է Իսրայելում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր