Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Mon, 31 Aug 2026 20:30:17 +0400


Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի» շրջանակներում ստեղծված ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեն իր անդրանիկ նիստն է անցկացնում Ստամբուլում։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի հյուրընկալությամբ անցկացվող բարձրաստիճան հանդիպմանը նախատեսվում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությունը։ Մասնավորապես, նիստին ներկա կգտնվեն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելջուք Բայրաքթարօղլուն, ինչպես նաև նրանց պակիստանցի և սաուդցի գործընկերները։

Օրակարգի առանցքային թեմաներն են միջազգային անվտանգության խնդիրները, պաշտպանական կարողությունների զարգացումը, երեք երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության խթանումը, ռազմարդյունաբերության ոլորտում (ներառյալ համատեղ արտադրությունն ու հետազոտությունները) համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Նախատեսվում է նաև նախանշել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և ստեղծել աշխատանքները համակարգող հատուկ քարտուղարություն։

Հիշեցնենք, որ «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը» ստորագրվել էր 2026-ի օգոստոսի 7-ին Մեքքայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր մասնակից պետությունների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

10 րոպե ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

25 րոպե ago

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել Sat, 07 Nov 2026 13:11:28 +0400 ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ,…

29 րոպե ago

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար Sat, 07 Nov 2026 13:09:27 +0400 Մեկ…

31 րոպե ago

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում Sat, 07 Nov 2026 13:00:39 +0400…

40 րոպե ago

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն Sat, 07 Nov 2026 12:52:49 +0400 Հայերն ինչո՞վ էին ներկայանում…

47 րոպե ago