Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Mon, 31 Aug 2026 20:30:17 +0400


Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի» շրջանակներում ստեղծված ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեն իր անդրանիկ նիստն է անցկացնում Ստամբուլում։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի հյուրընկալությամբ անցկացվող բարձրաստիճան հանդիպմանը նախատեսվում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությունը։ Մասնավորապես, նիստին ներկա կգտնվեն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելջուք Բայրաքթարօղլուն, ինչպես նաև նրանց պակիստանցի և սաուդցի գործընկերները։

Օրակարգի առանցքային թեմաներն են միջազգային անվտանգության խնդիրները, պաշտպանական կարողությունների զարգացումը, երեք երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության խթանումը, ռազմարդյունաբերության ոլորտում (ներառյալ համատեղ արտադրությունն ու հետազոտությունները) համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Նախատեսվում է նաև նախանշել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և ստեղծել աշխատանքները համակարգող հատուկ քարտուղարություն։

Հիշեցնենք, որ «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը» ստորագրվել էր 2026-ի օգոստոսի 7-ին Մեքքայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր մասնակից պետությունների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի պատմական կորուստը

Թուրքիայի պատմական կորուստը Wed, 04 Nov 2026 11:30:03 +0400 Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սահմանել է …