Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով տեղի կունենան մի շարք միջոցառումներ

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով տեղի կունենան մի շարք միջոցառումներ

Mon, 31 Aug 2026 20:45:40 +0400


Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։

Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։ Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը

«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը Sat, 31 Oct 2026 10:15:29 +0400 …