Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս

Օլիմպոս լեռը կարող է ճանաչվել համաշխպարհային ժառանգության մաս

Sat, 18 Jul 2026 23:45:29 +0400


Հունաստանի լեգենդար Օլիմպոս լեռը հնարավոր է ներառվի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հարցը քննարկվելու է Հուլիսի 19-29-ին, Հարավ-Կորեական Փուսանում կայանալիք UNESCO Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի ժամանակ։ Օլիմպոսի բարձրությունը 2918 մետր է։ Այն եթե ներառվի, ապա երկու պարամետրով է ներառվելու՝ եւ որպես բնական օբյեկտ եւ որպես մշակութային ժառանգության օբյեկտ։ Հունական կողմը գործընթացը սկսել էր դեռ 2014 թվականից։

Հիշեցնենք, որ համաձայն հին հունական դիցաբանության Օլիմպոսը համարվում է հին հունական «աստվածների» բնակավայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր Sat, 19 Sep 2026 …