Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Հին Եգիպտոսում որ դասակարգի կանայք կարող էին զենք կրել

Հին Եգիպտոսում որ դասակարգի կանայք կարող էին զենք կրել

Sat, 18 Jul 2026 23:30:28 +0400


Հին Եգիպտոսում իշխող արքայական ընտանիքին պատկանող որոշ կանայք կարող էին զենք կրել։ Ընդ որում, նրանց հուղարկավորել են այդ զենքի հետ միասին։ Այս մասին հայտնում է Frontiers in Environmental Archaeology հանդեսը։ Հին Եգիպտական Միջին թագավորության իշխող արքայատանը պատկանած կանանց մումիաների ոսկորների անալիզները ցույց են տվել, որ նրանք ունեցել են մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որը հատուկ է եղել զենք կիրառելուն։ Գիտնականները նշում են, որ հին եգիպտական արքայական ընտանիքին պատկանող կանայք նետ ու աղեղից կրակել են մասնակցել որսորդական արշաների, կարողացել են տիրապետել զենքին եւ ունեցել են իրենց անհատական զենքերը։

Նման եզրակացության հանգել են ուսումնասիրելով 19-րդ դարի վերջին հայտնաբերված արքայական մումիաները, որոնք գտնվել են Դահշուրում, որը համարվում է Եգիպտոսի գլխավոր դամբարանային համալիրներից մեկը։ Ուսումնասիրվել են հատկապես Ամենեմխաթ 2-րդ փարավոնի չորս դուստրերի՝ արքայադուստրեր Իթայի, Հենմեթի, Իթավերեթի եւ Սաթխաթորմերիտի մումիաները։Նրանց դամաբարններում հայտնաբերվել են նետ ու աղեղ, դաշույններ։ Արքայադուստր Իթայի դաշույնը դրված է եղել դագաղում՝ մումիայի կողքին, ունեցել է ճոխ զարդարանքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծանր է Փաշինյանի վիճակը

Ծանր է Փաշինյանի վիճակը Tue, 11 Aug 2026 15:15:04 +0400 Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով