Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Tue, 01 Sep 2026 12:26:04 +0400


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագի Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ

Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ Wed, 04 Nov 2026 13:00:45 …