Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին

Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին

Tue, 01 Sep 2026 14:00:05 +0400


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը բարձր է գնահատել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նշանակությունն ու ազդեցությունը հայկական ֆուտբոլի համար՝ նրան համարելով օրինակելի մարզիկ և մարդ։

Հայ մասնագետը նշել է, որ Մխիթարյանի ներկայիս բարձր մակարդակը և ֆիզիկական պատրաստվածությունը իր համար որևէ անակնկալ չեն։ Նրա խոսքով՝ Հենրիխի հաջողությունների հիմքում տարիների ընթացքում ձևավորված պրոֆեսիոնալ մոտեցումն ու ճիշտ ապրելակերպն են։

«Հենրիխ Մխիթարյանը օրինակ է ոչ միայն մեր ֆուտբոլիստների, այլև բոլորիս համար։ Նրա մարդկային հատկանիշներն ու ֆուտբոլային որակները հպարտության առիթ են։ Շատերին կարող է զարմացնել, որ նա այս տարիքում շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակում, սակայն ինձ համար դա լիովին բնական է։ Ես նրան ճանաչում եմ դեռ պատանեկան տարիներից և տեսել եմ նրա անցած ճանապարհը։

Նա միշտ առանձնացել է ֆուտբոլի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով ու պրոֆեսիոնալիզմով։ Այդ պատճառով էլ 37 տարեկանում նրա գերազանց մարզավիճակը պատահականություն չէ։ Որպես մարզիչ՝ ես հաճախ եմ իմ ֆուտբոլիստների հետ խոսում Մխիթարյանի օրինակի մասին, քանի որ նրա անցած ճանապարհն ու վերաբերմունքը կարող են մեծ ազդեցություն ունենալ երիտասարդների դաստիարակության վրա»,- նշել է Մելիքյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail Sun, 30 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով