Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Tue, 01 Sep 2026 23:25:56 +0400


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը։ Այս մասին նա ասել է Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին։

Այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Փաշինյանը հայերեն է ելույթ ունեցել։

«Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանության հնարավորություն կա, և իր ելույթը հնչեցրել է հայերեն։ Նման բան հազվադեպ է լինում։ Որքան հիշում եմ, նախկինում հանդիպումների ժամանակ նա այդպես չէր վարվում», – ասել է Ուշակովը։

Ուշակովը միաժամանակ նշել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեղի է ունենում Փաշինյանի Ալիևի հանդիպումը

Տեղի է ունենում Փաշինյանի Ալիևի հանդիպումը Mon, 31 Aug 2026 13:11:21 +0400 Բիշքեկում տեղի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով