Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Wed, 02 Sep 2026 13:41:23 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ քննադատելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվում է նոր և ոչ պակաս վտանգավոր գործընթացների մեջ, որոնց ծանր հետևանքների պատասխանատվությունն ու բեռը կրելու են պետությունն ու հայ ժողովուրդը։

Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին իրականում չեն համապատասխանում իշխանությունների գործնական քայլերին։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունները փորձում են հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող երկրների հետ՝ միաժամանակ բարդացնելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր գործընկերներին՝ առանց նախկին հակառակորդների հետ իրական բարեկամական հարաբերություններ ձևավորելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը Wed, 04 Nov 2026 23:56:24 +0400 Ինչպես արդեն…

14 րոպե ago

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ Wed, 04 Nov 2026 23:55:57 +0400 Ամերիկյան Walt Disney ընկերությունը…

14 րոպե ago

Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան

Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Wed, 04…

19 րոպե ago

«Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Wed, 04 Nov 2026 23:48:53 +0400…

21 րոպե ago

Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին. Ընդդիմադիր ուժերը միավորվել են

Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին. Ընդդիմադիր ուժերը միավորվել են Wed, 04 Nov 2026 23:47:31…

23 րոպե ago

Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան

Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան Wed, 04 Nov 2026…

24 րոպե ago