Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը տանում է նոր վտանգավոր հետևանքների

Wed, 02 Sep 2026 13:41:23 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ քննադատելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվում է նոր և ոչ պակաս վտանգավոր գործընթացների մեջ, որոնց ծանր հետևանքների պատասխանատվությունն ու բեռը կրելու են պետությունն ու հայ ժողովուրդը։

Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին իրականում չեն համապատասխանում իշխանությունների գործնական քայլերին։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունները փորձում են հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող երկրների հետ՝ միաժամանակ բարդացնելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր գործընկերներին՝ առանց նախկին հակառակորդների հետ իրական բարեկամական հարաբերություններ ձևավորելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սևիկյանը տեղափոխվում է Իսպանիա

Սևիկյանը տեղափոխվում է Իսպանիա Wed, 02 Sep 2026 17:45:36 +0400 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար…

16 րոպե ago

Պարտադիր չէ մարզասրահ գնալ․ ինչ է փոխվում օրգանիզմում, երբ մարդը սկսում է ավելի շատ շարժվել

Պարտադիր չէ մարզասրահ գնալ․ ինչ է փոխվում օրգանիզմում, երբ մարդը սկսում է ավելի շատ շարժվել…

18 րոպե ago

Օդորակիչը միշտ չէ, որ մեղավոր է․ տան այս սովորությունները կարող են ավելացնել ծախսերը

Օդորակիչը միշտ չէ, որ մեղավոր է․ տան այս սովորությունները կարող են ավելացնել ծախսերը Wed, 02…

25 րոպե ago

Նախկին վարչապետը հեռանում է նաեւ խորհրդարանից

Նախկին վարչապետը հեռանում է նաեւ խորհրդարանից Wed, 02 Sep 2026 17:30:33 +0400 Մեծ Բրիտանիայի նախկին…

31 րոպե ago

Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանին ծաղրող լուսանկարը

Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանին ծաղրող լուսանկարը Wed, 02 Sep 2026 17:28:43 +0400…

33 րոպե ago

Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է

Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Wed, 02 Sep 2026 17:19:55 +0400 Արցախցի բլոգեր Նուշիկ Օհանյանի…

42 րոպե ago