Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Պահանջում են չեղարկել «վետո»-ի իրավունքը

Պահանջում են չեղարկել «վետո»-ի իրավունքը

Wed, 02 Sep 2026 19:00:08 +0400


ԵՄ 11 երկիր պահանջել է դիտարկել արտաքին քաղաքական հարցերում որոշումներ կայացնելու ընթացքում «վետո»-ի իրավունքը վերացնելու հարցը։ Դրա փոխարեն առաջարկում են անցնել «որակյալ մեծամասնության»; Այս մասին հայտնում է Euronews-ը։

Համաձայն հաղորդման՝ Բելգիան, Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ռումինիան, Իսպանիան եւ Շվեդիան այս մասին նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը։ ԶԼՄ-ի տրամադրության տակ հայտնված պաշտոնական նամակում ներկայացված են հինգ սկզբունքներ, որոնք պետք է կիրառել ԵՄ արտաքին քաղաքականության վարման համար։ Դրանք են՝
• պահպանել անկեղծ համագործակցության եւ փոխադարձ համերաշխության սկզբունքները,
• ավելացնել կառուցողական ձեռնպահության կիրառումը՝ «վետո»-ի փոխարեն
• զերծ մնալ արտաքին քաղաքականության ոլորտում այնպիսի որոշումների պարտադրումից անդամ երկրներին, որոնք օրակարգային տվյալ հարցերի հետ էականորեն կապված չեն
• դիտարկել ԵՄ պայմանագրերի հարցում միաձայնության սկզբունքից որակյալ մեծամասնության սկզբունքի անցման հնարավորությունը
• ներկայացնել ծանրակշիռ եւ հիմնավորված պատճառներ՝ նման քայլի արգելափակման համար։

Համաձայն ԵՄ գործող կանոնների, Միության արտաքին քաղաքականությունը խստորեն կանոնակարգվում է միաձայնության սկզբունքով, ինչը նշանակում է, որ անդամ որեւէ երկիր ցանկացած պահի կարող է պարզապես կիրառել «վետո» եւ կապել մյուս 26-ի «ձեռքերը»; Այդ սկզբունքը բազմաթիվ անգամներ կիրառվել է հատկապես Հունգարիայում Վիկտոր Օրբանի վարչապետության տարիներին եւ դա էլ մեծ հաշվով պատճառ է դարձել, որ նման անցման անհրաժեշտություն առաջանա։ Բրյուսելում, նշենք նաեւ, որ բավականին ժամանակ է առաջարկվում է համաձայն ԵՄ պայմանագրի 31-րդ հոդվածի, կիրառել passerelle clause-ը եւ միաձայնության սկզբունքից անցնել որակյալ մեծամասնության սկզբունքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին

Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին Sat, 19 Sep 2026 20:36:33 +0400 Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով