Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»

Wed, 02 Sep 2026 23:45:40 +0400


Միացյալ Նահանգներում այն օրինագիծը, որը թույլ է տալիս նախագահ Դոնալդ Թրամփին հարյուր տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանին օգնող երկրների նկատմամբ՝ ընդդեմ վերջինիս էներգետիկ նախագծերի եւ պետությունների ղեկավարների, թեեւ Սենատում արագորեն ընդունվել էր, սակայն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այն հայտնվել էր «օդից կախված վիճակում։ Սենատում արագորեն ընդունվելուն ինչ որ իմաստով նպաստել էր օրենքի նախագծի համահեղինակ եւ ջատագով Լինդսի Գրեհեմի մահվան փաստը։

Politico-ն գրում է, որ նախագիծը Համայնքների պալատի ներկայիս օրակարգում ներառված չէ։ Օրենսդիրները այլ առաջնահերթություններ են, նախքան նոյեմբեր ամսին կայանալիք միջանկյալ ընտրությունները։ Օրենքի նախագծի ընդունվելուն հատկապես դեմ են դեմոկրատները, որոնք հատկապես չեն ուզում, որ նախագահ Թրամփի ձեռքում եղած գործիքակազմը ընդլայնվի, անկախ նրանից, թե դա ինչին է վերաբերվում։Հանրապետականների մի մասը չի ցանկանում ավելորդ անգամ խառնվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին։ Թեեւ կան նաեւ հակառուսական թունդ տրամադրվածություն ունեցողներ, սակայն միասնական կարծիք Հանրապետական ֆրակցիայում այս պահին դեռ չկա։ Ամեն դեպքում տատանողական վիճակին նպաստում է նաեւ այն, որ առաջիկայում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական փուլն է լինելու եւ ավելորդ հարցերի մեջ «թաթախվելը» պարզապես անիմաստ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Խփելու ենք․․․»

«Խփելու ենք․․․» Thu, 15 Oct 2026 11:00:14 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ…

18 րոպե ago

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է Thu, 15 Oct 2026 10:54:21 +0400 ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ,…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին Thu, 15 Oct 2026 10:45:14…

33 րոպե ago

Գուտերեշը Երևանում է

Գուտերեշը Երևանում է Thu, 15 Oct 2026 10:30:05 +0400 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400 Բարձրագույն…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ Thu, 15 Oct 2026 10:15:31 +0400…

1 ժամ ago