Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Thu, 03 Sep 2026 00:27:59 +0400


Ես չգիտեմ ինչպես կարելի է չափահաս ու բանական թվացող մարդուն բացատրել, որ ոչ մեկին չի կարելի պատգարակի վրա դատարան ու բերդ տեղափոխել, անգամ սերիական մարդասպաններին: Որ հազար հատ կոնվենցիա, Մարդու իրավունքների պաշտպանության նորմատիվներ կան դա արգելող: Եվ անգամ եթե մարդու նկատմամբ ուժի մեջ մտած դատավճիռ կա (իսկ Հայաստանի կալանավորների 80 տոկոսն առանց դատավճիռների են նստած` նախնական կալանքի տակ են), ապա առողջական խնդիրներ ունեցող դատապարտված անձանց էլ են պատժի կրումից ազատում:

Ինչպե՞ս կարելի է որոշ մարդկանց բացատրել, որ.
Տուժողների գործողություններում չի կարելի փնտրել իրենց նկատմամբ ոտնձգությունների պատճառը:
Հայրենիքը, տուն ու տեղը կորցրած մարդուն չի կարելի մեղադրել, որ լավ չի պաշտպանել իրեն ու իր հողը:
Գերիներին չի կարելի մեղադրել գերության մեջ հայտնվելու համար…

Ինչպե՞ս բացատրել մարդուն, որ որևէ մեկի գույքն ինքնին չի կարող հանցանքի ապացույց լինել և եթե անգամ ենթադրենք, որ ապօրինի գույքի մասին դատախազության կազմած այդ սարսափազդու ցուցակները (համոզված եմ` տասնապատիկ ուռճացված) իրական են և այդ ամբողջ գույքն ապօրինի է ձեռք բերվել, ապա դա ինքնին քրեական վարույթի հիմք չի կարող լինել:

Այդ դեպքում ինչու՞ էր ընդունվում Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագրավման մասին օրենքը, որը քաղաքացիական դատավարության տիրույթում է: Ստացվեց, որ օրենքն ընդունեցին, չկարողացան դրանով գույք բռնագրավել և այն կամաց վերածեցին Քրեական օրենսգրքի «հավելվածի»: Հիմա այլևս քննիչ-դատախազներն իրենց նեղություն չեն տալիս մարդկանց հանցանքը բացահայտել-ապացուցել, մի թղթի վրա ճպպցնում են նրա ամբողջ ազգուտակի, ընկեր-ծանոթների ունեցվածքը, հրապարակում` որպես հանցանքի ապացույց և վերջ:

Ի՞նչ բացատրես իրավաբանությունից հեռացած, մարդկային տարրական պարկեշտությունն ու կարեկցելու ունակությունը կորցրած իրավապահ կոչվածներին, նրանց հրահանգներ իջեցնող ռոբոտ ղեկավարներին, արյան անհագ ծարավ ունեցող ու օրենքները տրորելուց հաճույք ստացող իրենց «գերագույն շեֆին», որը տարրական հասկացություններ հրաժարվում է ընկալել: Օրինակ այն, որ խափանման միջոցը պատիժ չէ և բերդերը լցնելով ոչ մեղքերդ են նվազելու, ոչ քո կամ երկրի խնդիրները:

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց և երրորդ անգամ վերընտրվելուց հետո երկրի հանրային օրակարգը կկառուցի բացառապես բռնել- նստացնել-դատելու շուրջ:

Ուրեմն, այսօր մոտ 10 հազար մարդ կալանավայրերում և տնային կալանքի տակ է, մոտ 25 հազար մարդու ՍԷԿՏ-ը փակ է` երկրից ելքն արգելված է, այսինքն, 25 հազար մարդու մեղադրանք է առաջադրվել: Պատկերացրեք այս գործերով անցնող վկաների ու տուժողների քանակը…

Նման վայրենություն, նման քանակի վարույթներ, կալանավորներ, դատավարություններ երբևէ չի եղել մեր երկրում: Ամբողջ ազգը դատվում է, բայց նա էլի դժգոհ է` սիրտն ավելի շատ արյուն, ավելի մեծ թվով վարույթներ ու կալանավորումներ է ուզում:

Սրան գումարեք նաև այն, որ մեծ թվով մարդկանց մուտքն էլ է արգելված երկիր` լիքը հայազգի մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն, չեն կարողանում իրենց հայրենիք այցելել, որովհետև ԱԱԾ-ի «սև ցուցակում» են` Փաշինյանին քննադատելու համար:

Առաջ Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, հիմա մեր սիրուն երկիրը դարձել է բանտ բաց երկնքի տակ, որտեղ ելումուտը միայն «բանտապետի» թույլտվությամբ է իրականացվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400 Միացյալ Նահանգների դրամահատարանը…

5 րոպե ago

Հրդեհ Ստամբուլում

Հրդեհ Ստամբուլում Fri, 04 Sep 2026 01:30:29 +0400 Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի՝ Ստամբուլի Թուզլայի…

35 րոպե ago

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը Fri, 04 Sep 2026 01:00:10 +0400 ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային…

1 ժամ ago

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել Fri, 04 Sep 2026 00:30:41 +0400 Մեծ Բրիտանիայում, Ուելսի շրջանի…

2 ժամ ago

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի... Thu, 03 Sep 2026…

2 ժամ ago

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է Thu, 03 Sep 2026 23:45:13 +0400…

2 ժամ ago