Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Թրամփը Պուտինի հարցում լավատես է

Թրամփը Պուտինի հարցում լավատես է

Thu, 03 Sep 2026 11:00:46 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ապագայում կրկին գագաթնաժողով կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս հայտարարությունն նա արել է Օվալաձև աշխատասենյակում կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ցանկանում է նման գագաթնաժողով անցկացնել, երբ Ուկրաինայում պատերազմը մոտենա ավարտին։

«Ես կարող եմ դա անել անմիջապես։ Ես ուզում եմ դա անել, երբ պատերազմն ավարտվի, և կարծում եմ, որ դա տեղի կունենա… Ես աշխատում եմ նրանց երկուսի [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու – խմբ.] հետ, և կարծում եմ, որ նրանք կկանգնեցնեն այն [Ուկրաինայում պատերազմը – խմբ.]», – ասել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026 …