Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Նախարարը հրաժարական տվեց

Նախարարը հրաժարական տվեց

Thu, 03 Sep 2026 11:30:28 +0400


Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ պաշտպանական գնումների սկանդալի ֆոնին, հայտարարելով, որ ստանձնում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը։

Սկանդալը բռնկվել է Ուկրաինայի համար հրետանային արկերի համար հնդկական ընկերություններին 70 միլիոն եվրոյի կանխավճարների բացահայտումից հետո։

Այս ընկերությունները նախկինում նման զինամթերք չէին վաճառել։

Պեվկուրը խոստովանել է, որ տեսել է իրեն տրված պայմանագրերը, բայց չի կարդացել դրանք՝ պնդելով, որ նախարարը պատասխանատու չէ նման մանրամասների համար։

Նրա պնդմամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը տեղյակ էր բանակցությունների մասին։

Պևկուրը Էստոնիայի պաշտպանության նախարարն է 2022 թվականից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Sat, 07 Nov 2026 10:55:51 +0400 Քաղաքական դիրքավորումների …